Տիգրան Սարգսյան. Հայաստանի պետբյուջեն 2012-ին անցում կդառնա կայունացումից դեպի տնտեսություն![]() 1 նոյեմբերի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - 2012-ի պետբյուջեի փաթեթը ենթադրում է անցում կայունացումից դեպի տնտեսական աճ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2012-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։ «Բյուջեի գերակայությունը տնտեսական աճն է»,- ասել է վարչապետը և հավելել, որ նախատեսվում է աջակցություն ՓՄՁ-ներին, արտահանման խթանում, արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացում։ Վարչապետը նշել է, որ 2011-ի վերջին ամիսների տնտեսական զարգացումները կարելի է բնութագրել որպես կայունացման փուլ։ Սարգսյանը հայտարարել է, որ 2011-ի 8 ամիսների տվյալներով ՀՆԱ աճը կազմել է 5 տոկոս, ինչը նշանակում է, որ բյուջեով նախատեսված 4,6 տոկոս տնտեսական աճն իրատեսական է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |