Հայաստանի նախագահի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է ոստիկանապետ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Այս մասին տեղեկատվությունն արդեն շրջանառվում էր հայկական մամուլում հոկտեմբերի 31-ի երեկոյան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |