Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կհրատարակվի «Languageholic» գիտական ամսագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը 2011-2012 ուսումնական տարում կհրատարակեն «Languageholic» ուսանողական գիտական ամսագիրը։ Երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ պարբերականի տպագրման աշխատանքներին կաջակցի բուհի անգլերենի հաղորդակցման ամբիոնը։

«Գիտական ամսագրի տպագրումը կխթանի ուսանողների ստեղծագործական միտքը, հնարավորություն կտա կրթության, լեզվի և լեզվաբանության վերաբերյալ իրենց մտքերն ու կարծիքներն արտահայտել, ձեռք բերել նոր ինֆորմացիա և գիտելիք: Ամսագրի տպագրման նպատակն է կրթել, տեղեկացնել և հետաքրքրել ուսանողությանն իրենց մասնագիտական ասպարեզում: Հրատարակման աշխատանքներում կներգրավվեն ինչպես ԵՊԼՀ-ի ուսանողներ, այնպես էլ՝ դասախոսներ»,- նշել են նրանք տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---