Արամ Կարապետյան. Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ չունի 1 նոյեմբերի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ալիկ Սարգսյանի հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։ Քաղաքական գործչի խոսքով, ոստիկանապետի հրաժարականն իշխանությունների նախընտրական քաղաքականության բաղադրիչն է։ «Մենք նկատում ենք նախընտրական շրջանին բնորոշ նորմալ երևույթներ՝ լի քաղաքական փոփոխություններով»,- նշել է նա։ Միաժամանակ Կարապետյանը հավելել է, որ նման քայլերը, ինչպես նաև ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում առաջադրելը վկայում են բոլոր ուժերը մայրաքաղաքում կենտրոնացնելու իշխանությունների մտադրության մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության Խորհուրդն իր նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշել է Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել նախկին փոխքաղաքապետ, ներկայումս` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանին: «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կարապետյանն իր հրաժարականը հիմնավորել է այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |