Վրաստանը սպասում է Ռուսաստանի վերջնական պատասխանին ԱՀԿ վերաբերյալ![]() 1 նոյեմբերի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը գտնում է, որ արդեն նոյեմբերի 1-ին Մոսկվան կհրապարակի իր որոշումը ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև փոխզիջումային տարաբերակի մասին: «Մենք ակնկալում ենք, որ նոյեմբերի 1-ին Մոսկվան իր վերջնական որոշումը կհրապարակի այդ փաստաթղթի վերաբերյալ»,- BBC ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Սերգո Կապանաձեն: Ռուսաստանի ու Վրաստանի միջև բանակցությունների միջնորդ է հանդես գալիս Շվեյցարիան: Հենց նա է առաջարկել պայմանագրի վերջին տարբերակը, ըստ որի բեռների դիտարկումը Վրաստանի ու ՌԴ սահմանին կկատարեն միջազգային դիտորդները: Վերջին ամիսներին վեճը գնում է այդ հարցի շուրջ: Վրաստանը պնդում էր, որ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի սահմանին լինեին վրացի սահմանապահաներ: Մոսկվան չէր համաձայնվում: Արդյունքում գտնվեց փոխզիջումային տարբերակ: Նախորդ շաբաթ Թբիլիսին հայտարարեց, որ պատրաստ է այն ընդունել: Այժմ Մոսկվան պետք է պաշտոնական հայտարարություն անի, որ ընդունում է միջնորդների պայմանները: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |