Վերաբացվել է Աջափնյակի փոստային բաժանմունքը![]() 1 նոյեմբերի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն: Նոյեմբերի 1-ին Աջափնյակ համայնքում (Մարգարյան 16) տեղի ունեցավ թիվ 0078 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին Աջափնյակ համայնքի թաղապետի տեղակալ Հայկ Աբելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ: Պարոն Աբելյանն իր խոսքում առանձնացրեց փոստային բաժանմունքների բարեկարգ պայմանների կարևորությունը հաճախորդների համար: «Հայփոստ» ՓԲԸ Կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը նշեց, որ սա արդեն 14-րդ վերաբացված բաժանմունքն է, որտեղ հաճախորդներին առաջարկվում են նոր կոմերցիոն ծառայություններ և որակյալ սպասարկում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն: Այսօր ընթանում է ոչ միայն բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` -ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է -ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր: ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |