Մրցույթ է հայտարարվում գիտական լրագրողների համար՝ առաջնությունը կտրվի տիեզերական թեմաներին![]() 1 նոյեմբերի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) Օքսֆորդի հայկական գիտական ընկերության (OxArm) հետ համատեղ, նպատակ ունենալով խրախուսել գիտական թեմաներով լրագրողական հրապարակումները, սահմանել է տարեկան մրցանակներ լավագույն գիտական լրագրողների համար` առաջնությունը տալով տիեզերական թեմաներով հրապարակումներին: Այս մասին հայտնում են ՀԱԸ-ից։ Սահմանված են հետևյալ մրցանակները՝ մամուլի լավագույն օնլայն հրապարակում, լավագույն ռադիո/հեռուստահաղորդում, ամենաակտիվ լրագրող, լավագույն աստղագիտական լուսանկար։ Մրցույթին հաշվի են առնվելու 2011թ. ընթացքում տպագրված նյութերը, հեռարձակված հաղորդումները և կատարված լուսանկարները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: Ներկայացված աշխատանքներն այս կամ այն կերպ պետք է առնչվեն տիեզերական թեմաներին: Արդյունքները կամփոփվեն և մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի 19-ին` ՀԱԸ տարեկան ժողովի ընթացքում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով ուղարկել կամ անձամբ ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահություն և ցանկալի է տեղադրել նաև գիտական լրագրության ֆեյսբուքյան էջում, որտեղ արված գրառումները և մեկնաբանությունները նույնպես հաշվի կառնվեն ժյուրիի կողմից հաղթողներին որոշելիս: Ամենաակտիվ լրագրողի մրցանակի համար անհրաժեշտ է ներկայացնել առնվազն 5 հրապարակում և/կամ հեռարձակում: Այդ մրցանակին կարող են հավակնել նաև գիտական լրագրության օգտին որևէ կազմակերպական գործունեություն ծավալած լրագրողները: Լավագույն աստղագիտական լուսանկարի մրցանակին կարելի է ներկայացնել երկնային երևույթի, աստղադիտարանի կամ որևէ աստղագիտական միջոցառման լուսանկարներ: Յուրաքանչյուր մրցանակ բաղկացած է ՀԱԸ/OxArm կողմից տրվող հավաստագրից, 30 000 ՀՀ դրամ պարգևից և Science, Nature կամ New Scientist հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերից որևէ մեկի տարեկան բաժանորդագրությունից: Որպես հատուկ մրցանակներ կտրվեն նաև սիրողական աստղադիտակներ: Բացի այդ, լավագույն աշխատանքները կտեղադրվեն նաև ՀԱԸ ևOxArm համացանցային կայք-էջերում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |