Արմեն Մարտիրոսյան. Բոլոր վերադասավորումներն իշխանության մեջ կապված են առաջիկա ընտրությունների հետ![]() 1 նոյեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խրոհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Երևանի քաղաքապետի հրաժարականն ու ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկությունը կապում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: «Իշխանությունները վերադասավորումներ են կատարում, որոնց նպատակն է առավել ուժեղ թիմի ձևավարումը ընտրությունների շեմին: Սա իմ միակ կարծիքն է»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, դա վերաբերում է ոչ միայն քաղաքապետի ու ոստիկանապետի հրաժարականներին, այլ նաև առաջիկա պաշտոնաթողություններին: «Ես կարծում եմ, որ դեռ կլինեն վերադասավորումներ, հրաժարականներ, նշանակումներ: Եվ եթե նույնիսկ որոշ մարդիկ կամավոր են հրաժարվում պաշտոնից, միևնույն է, հավանաբար, դա կապված է ապագա խորհրդարանական ընտրությունների շուրջ զարգացումներին»,-հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |