Երևանում մեկնարկեցին Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումները 1 նոյեմբերի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 1-ին հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմի մոտ մեկնարկեցին նրա 140-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նա նաև նշեց, որ միայն նոյեմբեր ամսին սպասվում են կոմպոզիտորին նվիրված մի շարք միջոցառումներ, մասնավորապես երգիչ Մկրտիչ Մկրտչյանը այդ առիթով ժամանել է Փարիզից, և մենահամերգներով հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Բացի դրանից Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կտա կոմպոզիտորի հիշատակին, իսկ նոյեմբերի վերջին թանգարանում տեղի է ունենալու «Սպենդիարյանը և ժամանակը» հանրապետական գիտաժողովը: Կոմպոզիտորի շիրիմի մոտ հոգեհանգստյան կարգի ժամանակ ելույթ ունեցավ Գեղարդավանքի երգեցիկ խումբը: Այնուհետև Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի սաները պատանի սպենդիարյանականների երդում տվեցին: Հնչեցին Սպենդիարյանի «Այ վարդ» և այլ ստեղծագործությունները, որոնք կատարեցին Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի ժող. գործիքների նվագախումբը (գեղ. ղեկ` Ս. Գասպարյան): Այնուհետև Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազային ակադեմիական թատրոնի երգչախումբը (գեղ. ղեկ` Կ. Սարգսյան) կատարեց Ալ. Սպենդիարյանի Կանանց և տղամարդկանց խմբերգերը «Ալմաստ» օպերայից: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |