Վաչե Տերտերյան. Հաջողվել է հասնել տեղական հարկերի հավաքագրման մակարդակի ավելացմանը![]() 1 նոյեմբերի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների առջև խնդիր է ծառացած ընդլայնել համայնքային բյուջեների ռեսուրսային բազաները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ընդունվել է «Տեղական հարկերի մասին» օրենքը, որի շրջանակներում համայնքներն իրենք կարող են որոշ հարկերի տեսակներ սահմանել: «Այժմ մենք աշխատում ենք հարկային բազայի ճշտման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ հաշվարկային ցուցանիշները համայնքներում ըստ հարկերի ու մուտքերի հեռու են 100 տոկոսից»,-ասել է նա: Այսօր Երևանում ընթանում է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. նվաճումները, հիմնահարցերը, հեռանկարները» խորհրդաժողովը, որը նվիրված է ՏԻՄ 15-ամյակին: Ինչպես ասել է Վաչե Տերտերյանը, այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկեցին, երբ հարկահավաքման մակարդակը համայնքներում տատանվում էր 50-60 տոկոսի սահմաններում, այժմ այդ ցուցանիշը 90-100 տոկոս է: ՏԻՄ խնդիրներից է համայնքների վարչական սահմաններում հողային մեծ ռեսուրսի՝ բոլոր հողատարածքների մոտ 60 տոկոսի, վարչարարությունը: Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, համայնքները կարող են վարձակալության հանձնել այդ հողերը կամ տնտեսական գործունեություն ծավալել, իսկ երկամուտները փոխանցվում են համայնքների բյուջեներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |