Մեսրոպ Մկրտչյանը կներկայացնի Հայաստանը «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնությունում 1 նոյեմբերի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից 5-ը Մոսկվայում անցկացվում է «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնություն, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Ռյազանի օդադեսանտային ուսումնարանի սան, 1992 թ. ծնված, 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից: Մոսկվայում աշխարհի առաջնության ժամանակ ելույթ կունենան ավելի քան չորս տասնյակ երկրների մարզիկներ: Light contact-ի մրցությունները տեղի կունենան նոյեմբերի 2-3, իսկ նոյեմբերի 4-ին և 5-ին կորոշվեն full contact-ի հաղթողները, որտեղ մարզիկները ցույց կտան արդեն ողջ թույլատրված հարվածային տեխնիկան` օգտագործելով ցավային և խեղդող հնարքներ: «Ունիվերսալ մարտերը» (կրճատ` Ունիմարտ) երիտասարդ մարզաձև է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում և արդեն անցկացվում են Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր: Գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա: Ունիվերսալ մարտերի հայկական ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի հիման վրա, ֆեդերացիայի նախագահն է Լևոն Հայրապետյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |