Աշոտյան. Հայաստանում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը նպատակային են

Աշոտյան. Հայաստանում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը նպատակային են

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնին: ԿԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նախարարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան համագործակցությունը կրթության ոլորտում և շեշտել, որ մեր երկրում իրականացվող ամերիկյան կրթական ծրագրերը նպատակային են և թույլ են տալիս բավարարել յուրաքանչյուրի կրթական առանձնահատկությունն ու պահանջը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, կարևորել և պատրաստակամություն է հայտնել նպաստելու համատեղ կրթական ծրագրերի շարունակականության ապահովմանը: Հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկում է ծավալվել Հայաստանում ամերիկյան հետազոտությունների կենտրոն հիմնելու հարցի շուրջ:

Ընդգծելով, որ կրթությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործընթացի անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ամերիկյան կողմը կաջակցի այս նախաձեռնությանը: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են արտահայտել ընթացքի մեջ գտնվող ծրագրերը շարունակելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---