ԱՄՆ-ն չի հրաժարվում Հարավային Կովկասում գործընկերային հարաբերություններ հաստատելու իր մտադրությունից 1 նոյեմբերի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո գրասենյակը, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ԱԱԽ քարտուղարը մաղթել է բեղմնավոր աշխատանք և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը կպահպանվի: ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա է համագործակցության մեծ ներուժ, որը հնարավոր է իրացնել բացառապես խաղաղ և գործընկերային մթնոլորտի դեպքում: Հյուրի խնդրանքով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի կառուցվածքը, հիմնական գործառույթները և նպատակները: Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ` հատկապես կարևորելով սահմանային անվտանգության ապահովման և սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը: Դեսպանը բարձր է գնահատել Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Հայաստանի կողմից տրամադրված օգնությունը` որպես հարևան երկրի նկատմամբ բարի կամեցողության դրսևորում: Ջոն Հեֆֆերը նշել է, որ ԱՄՆ-ը հետևողականորեն շարունակելու է տարածաշրջանի կայուն զարգացմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանն ուղղված իր ջանքերը:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |