Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմը կցուցադրվի Թբիլիսիում![]() 1 նոյեմբերի 2011 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմը կցուցադրվի Թբիլիսիի Ռուսական կինոյի 2-րդ փառատոնի շրջանակում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հարություն Խաչատրյանը ասաց, որ ֆիլմը փառատոնին մասնակցելու համար առաջադրել է Ռուսաստանի կինոմիությունը: Փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 2-6-ը Թբիլիսիի «Ռուսթավելի» կինոթատրոնում: Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», փառատոնն այս տարի ընդլայնել է իր ծրագիրը և այս տարի ընդգրկել է նաև Հայաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Ղազախստանի կինոռեժիսորների ֆիլմեր: Փառատոնի հատուկ հյուրերի թվում է հայազգի կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ում «Գիշերը լուսավոր է» ֆիլմը նույնպես կցուցադրվի փառատոնի ժամանակ: Փառատոնի նախագահն է հայտնի ռուս կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |