Հայաստանն ու Նիդերլանդները մտադիր են զարգացնել համագործակցությունը միգրացիայի ոլորտում![]() 1 նոյեմբերի 2011 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Նիդերլանդների Ներքին գործերի նախարարության Վերադարձի և մեկնման ծառայության հրավերով Հաագայում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը` Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև միգրացիայի ոլորտի պատասխանատուները ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Նիդերլանդների Ներքին գործերի նախարարության Վերադարձի և մեկնման ծառայության գլխավոր տնօրեն Ռոդիա Մաասի, Իմիգրացիայի հարցերով գլխավոր տնօրեն Լոյս Մուլդերի, Իմիգրացիայի և հպատակեցման ծառայության գլխավոր տնօրեն Ռոբ վան Լինթի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին միգրացիայի ոլորտում հայ-հոլանդական համագործակցությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր: Հոլանդական կողմը բարձր գնահատեց Հայաստանի հետ այս ոլորտում ձևավորված օրինակելի համագործակցությունը, հայկական կողմի բաց ու կառուցողական դիրքորոշումը, ծագած խնդիրներին համապարփակ և մարդու իրավունքներից բխող լուծումներ տալու մոտեցումը, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում հատկապես անկանոն միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերի վրա: Հայկական կողմն իր հերթին կարևորեց տարիների ընթացքում ձևավորված համագործակցային դաշտի պահպանումը, խորացումն ու ընդլայնումը` հաշվի առնելով Հայաստանի` ԵՄ հետ այս ոլորտում վերջին զարգացումները. օրերս ստորագրված Շարժունակության շուրջ գործակցության համաձայնագիրը, ԵՄ Ասոցիացման համաձայնագրի շուրջ և ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի դյուրացմանն ուղղված բանակցությունները:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |