Հայաստանի և Հնդկաստանի կառավարություններն այսուհետ կհամագործակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում![]() 1 նոյեմբերի 2011 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-երի միջև: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, խորհրդակցությունները վարում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևելքի քարտուղար Սանջայ Սինգհը: Խորհրդակցությունների ընթացքում արծարծվեց երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, հայ-հնդկական առևտրատնտեսական կապերի և ներդրումային ծրագրերի, իրավապայմանագրային բազայի արդիականացման, միջազգայինի կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված խնդիրներ: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Նույն օրը հնդկական պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և թանգարան: Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015թթ. համագործակցության մասին Ծրագիրը, որը նախատեսված է «Գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» 1994թ. մարտի 25-ի համաձայնագրով:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |