ՀՀ ԱԳՆ. Հայ-բելառուսական համագործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ոլորտներում![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելառուսի արտգործնախարարի տեղակալ Իգոր Պետրիշենկոյին, ով Հայաստան է ժամանել ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդատվությունների մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-բելառուսական ավանդական ջերմ կապերը շարունակական զարգացում են ապրում համագործակցության բոլոր ոլորտներում: Հանդիպմանն երկուստեք ընդգծվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջև բարեկամությունը: Զրուցակիցները, նշելով լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, միաժամանակ շեշտեցին այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը: Էդվարդ Նալբանդյանն ու Իգոր Պետրիշենկոն անդրադարձան երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |