UNISTREAM-ից օգտվող հաճախորդները վարկավորման արտոնյալ պայմաններ կստանան Յունիբանկից 2 նոյեմբերի 2011 - 10:32 AMT PanARMENIAN.Net - UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար «Յունիբանկ» ՓԲԸ-ն պատրաստել է հատուկ առաջարկ` U-Stream+ քարտ մինչև 150 հազար դրամ վարկային գծով: Վարկի պայմանների համաձայն, 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում: Մինչև 150 հազար դրամ սահմանաչափով քարտերը նախատեսված են Յունիբանկի այն մշտական հաճախորդների համար, որոնք տարվա ընթացքում UNISTREAM համակարգով իրականացրել են առնվազն 5 դրամական փոխանցում` 3 000 դոլարից ոչ պակաս գումարով: «Վարկավորման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: U-Stream+ քարտը շահեկանորեն առանձնանում է վարկավորման արտոնյալ պայմաններով և ձևակերպման պարզությամբ: Վարկային գծի ստացման համար հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Հաճախորդներին տրամադրվում է ArCa Classic տեսակի քարտ: Վարկի տոկոսադրույքը կազմում է 24% տարեկան: Ընդ որում, տոկոսադրույքը կիրառվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում: Դրա համար հաճախորդը տարվա ընթացքում պետք է առնվազն 5 անգամ օգտվի UNISTREAM համակարգից և UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5 000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և նախատեսված է կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գործընթացն առավելագույնս արագ և հարմարավետ կազմակերպելու համար: Հաճախորդը բանկի աշխատակցին տրամադրում է միայն UNIPAY քարտը և կատարում կոմունալ վճարումները հաշված րոպեների ընթացքում: Հաշվի առնելով, որ U-Stream+ վարկային գիծը նախատեսված է իր իսկ հաճախորդների համար` Յունիբանկը քարտի սպասարկումն իրականացնում է լրացուցիչ արտոնություններով: Մասնավորապես, քարտի սպասարկումը առաջին տարվա համար իրականացվում է անվճար, կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0%: Քարտի գրավիչ առանձնահատկությունը հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող բարձր տոկոսադրույքն է` 5%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |