Մամլո քարտուղար. Արմեն Գևորգյանը հրաժարական չի տվել 2 նոյեմբերի 2011 - 10:51 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարական չի տվել և շարունակում է իր աշխատանքը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Գևորգյանի մամլո քարտուղար Զոյա Բարսեղյանը: Նրա խոսքով` առայժմ փոխվարչապետի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չկա: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ Արմեն Գևորգյանը հրաժարական է տալիս, համապատասխանում է իրականությանը, Բարսեղյանն ասել է, որ նման տեղեկատվություն չի մեկնաբանում: Լուրերն այն մասին, որ Գևորգյանը պատրաստվում է հրաժարական տալ, սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ հրաժարական տվեց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Սակայն այդ լուրերն այսօր հերքվեցին Գևորգյանի մամլո քարտուղարի կողմից: Նախօրեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականն ու այդ պաշտոնին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակումը, ասել է, որ այդ հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի նոյեմբերի 1-ին կայացած նիստում չի քննարկվել: Ընդ որում, նման զարգացման հնարավորության մասին հարցին նա ժպիտով նշել է, որ ոչինչ չի կարելի բացառել: Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Հրաժարական է տվել նաև Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ Ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |