Դմիտրի Ռոգոզին. ՆԱՏՕ-ն վարագույր է ամերիկյան ՀՀՊ ընդլայնման համար

Դմիտրի Ռոգոզին. ՆԱՏՕ-ն վարագույր է ամերիկյան ՀՀՊ ընդլայնման համար

PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքն ընդամենը վարագույր է Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի ընդլայնման համար։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Եվրոպայի նատօականները չեն ունենա ոչ միայն կոճակ, այլ նույնիսկ մատ այդ կոճակը սեղմելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն որոշ առումով ուղղակի ձող է հակահրթիռային անձրևանոցի համար, որը «Made in USA» է։ Միաժամանակ Ռոգոզինը նշել է, որ Ռուսաստանի դեմ եվրոպական ՀՀՊ չուղորդելու երաշխիքներ Մոսկվան պահանջում է հենց ամերիկյան կողմից։

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ եվրոպական ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, իսկ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցությունը կբխի ԱՄՆ, ԵՄ և ՌԴ շահերից։ Ռուսական կողմի համար սկզբունքային է, որպեսզի եվրոպական ՀՀՊ չուղորդվածության երաշխիքներն արձանագրվեն թղթի վրա։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---