Իրանի ԱԳՆ. Իրանը շարունակում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը 2 նոյեմբերի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Իրանը շարունակելու է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը՝ չնայած ՌԴ կողմից C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու մասին պայմանավորվածության չեղյալ համարելուն։ Այդ մասին Թեհրանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը։ Ինչպես հաղորդում է MehrNews գործակալությունը, նրա խոսքով ռուսական կողմն առաջարկել է իրականացնել ռադիոէլեկտրոնային սարքավորումների մատակարարումներ С-300 առաքելու փոխարեն։ Սեպտեմբերի 19-ին Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին կոչ է արել Ռուսաստանին կատարել իր պարտավորություններն Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրներ տրամադրելու վերաբերյալ։ Ռուսաստանի կողմից Իրանին С-300 մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2005-ի դեկտեմբերին։ Սակայն անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չեղյալ է համարել գործարքը, բացատրելով, որ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների նոր փաթեթն Իրանի հետ գործարքն անիրագործելի է դարձնում։ Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |