2012-ի հունվարի 1-ից Հայաստանի ՓՄՁ-ները կարող են պարզեցված ընթացակարգով վարձակալել անշարժ գույքը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են ՓՄՁ ներկայացուցիչների համար անշարժ գույք վարձակալելու ընթացակարգի հեշտացման հարցերը։ Այդ մասին կառավարության մամլո կենտրոնում լրագրողներին հաղորդել է «Բիզնես-շահերի պաշտպանության ցանց» ՀԿ-ի համակարգող Գագիկ Պողոսյանը։ «Փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար 2012-ի հունվարի 1-ից հեշտացվելու են անշարժ գույքի վարձակալության ընթացակարգերը»,- ասել է նա։ Այսուհետև վարձակալած տարածքը գրանցելու համար ՓՄՁ տնտեսվարող սուբյեկտները պետք է դիմեն միայն Անշարժ գույքի պետական կադաստր, իսկ 2012-ից սկսած չեղյալ է հայտարարվելու վարձակալության մասին պայմանագրի նոտարական հավաստիացման պարտադիր պահանջը։ Փոփոխությունների շարքում Գագիկ Պողոսյանն առանձնացրել է այն, որ 2012-ի հունվարի 1-ից տնտեսվարող սուբյեկտների համար գործելու է պետական գրանցման համար ֆիքսված վճարում։ Բացի դրանից, ՓՄՁ տնտեսվարող սուբյեկտը կարող է չդիմել սոցիալական ծառայություն սոցիալական համար ստանալու համար, այդ համարը տրամադրվելու է նրան սեփական բիզնեսը «մեկ պատուհանի» սկզբունքով գրանցելու ժամանակ։ ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |