Թումոյում կանցկացվի սեմինար «Ի՞նչ է 3D պրոեկցիան» թեմայով![]() 2 նոյեմբերի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կանցկացվի բաց դասախոսություն «Ի՞նչ է 3D պրոեկցիան» թեմայով։ Դասախոսությունը կվարի 3D նկարիչ և մուլտիմեդիա դիզայներ Լորիս Մովսիսյանը Նիդերլանդներից։ Այս մասին հայտնում է Թումոյի Facebook-յան էջը։ Լորիս Մովսիսյանը անմիջական մասնակցություն է ունեցել Թումոյի բացման միջոցառման 3D պրոկեցիայի ստեղծման աշխատանքներին։ Դասախոսության մուտքն ազատ է Թումո-ի բոլոր ուսանողների համար, այդ թվում նրանց, ում դասերը դեռ չեն սկսվել։ Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորում և մասնագիտանում են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |