Սերգեյ Մինասյան. Թուրք-հայկական հարաբերություններին նվիրված համաժողովը ժամանակի կորուստ էր

Սերգեյ Մինասյան. Թուրք-հայկական հարաբերություններին նվիրված համաժողովը ժամանակի կորուստ էր

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած համաժողովը, որը կազմակերպվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներ որոնելու նպատակով, ոչ մի արդյունք չի տվել։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նրա խոսքով, համաժողովի շրջանակներում, որին մասնակցել են տարբեր երկրների փորձագետներ, թուրքական կողմը սկսել է հայտարարել, որ գործընթացը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ «Բանը հասել է նրան, որ Ճգնաժամային խմբի փորձագետները սկսել են համոզել թուրք փորձագետներին, որ տվյալ պահին ղարաբաղյան հարցը գտնվում է սառեցված վիճակում և պետք չէ այդ գործոնը կապել հայ-թուրքական գործընթացում առաջընթացի հետ»,- ասել է նա և հավելել, որ նույնիսկ ադրբեջանցի փորձագետները սկսել են խոսել, որ Բաքուն ոչ մի կապ չունի հայ-թուրքական գործընթացի հետ և որ դա վերաբերվում է միայն Անկարային։ Միաժամանակ Մինասյանը նշել է, որ համաժողովի երկրորդ օրը թուրք փորձագետները սկսել են խոսել այն հարցերի մասին, որոնք ոչ մի կապ չեն ունեցել ներկա հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Նրա խոսքով, թուրք փորձագետները պնդել են, որ Հայաստանը պետք է ճանաչի Կարսի պայմանագիրը և Թուրքիայի սահմանները, հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցում իր քաղաքականությունից և ստեղծի պատմական հանձնաժողով, որից հետո Թուրքիան կհամաձայնվի կարգավորել հարաբերությունները։

Մինասյանը նաև հաղորդել է, որ իրենց կողմից հայ փորձագետները հանդես են եկել բավական կոշտ հայտարարություններով, իսկ նրանցից ոմանք դեմարշ են կազմակերպել։ Նրա խոսքով, հայ փորձագետները հիասթափված են այդ համաժողովից։ «Նույնիսկ որոշ արտասահմանյան փորձագետներ այդ համաժողովը համարել են ժամանակի կորուստ»,- ասել է նա։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---