Հայկական ծիրանը մեծ պահաջարկ է վայելում Նիդերլանդներում, իսկ կանաչին՝ ԱՄԷ-ում 2 նոյեմբերի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 2011-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 12 858 տոննա միրգ և բանջարեղեն 2010-ի նույն շրջանի 10 000 տոննայի փոխարեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նրա խոսքով, ծիրանի արտահանումը կազմել է 7 300 տոննա, կեռասի արտահանումը՝ 673 տոննա, սալորի՝ 257, բալի՝ 5,7։ Ինչպես հաղորդել է փոխնախարարը, արտահանման մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանի շուկային՝ 9 890 տոննա, այնուհետև Վրաստանի՝ 2 858, Ուկրանիայի՝ 89 տոննա, Բելառուսի՝ 15, Նիդերլանդների և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ 1-ական տոննա։ «Հայաստանը Նիդերլանդներ է արտահանում ծիրան, իսկ ԱՄԷ՝ կանաչի»,- հավելել է նա։ Ռոբերտ Մակարյանը նաև հաղորդել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի 94 տոկոսն արտահանվում է ավտոտրանսպորտով, մնացած 6 տոկոսը՝ օդային ճանապարհով։ Մակարյանը նշել է, որ արտահանման ծավալների ավելացմանը կարող է նպաստել այս տարի «Զվարթնոց» օդանավակայանին կից բացված սառնարանային համալիրը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |