Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը ներկայացավ բարեկարգված և վերափոխված 2 նոյեմբերի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին: Վերակառուցվել են ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները, գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահը, ճաշարանը, ստեղծվել են համակարգչային և պարի նոր հայելիապատ սրահներ: Բուհի լսարանների, արվեստանոցների, աշխատասենյակների, կինոդահլիճների և ճաշարանի համար ձեռք է բերվել նոր գույք և տեխնիկա: Արմեն Մազմանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ անհրաժեշտ է նաև բարելավվել նաև կրթության որակը, որի համար Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ВГИК) հետ կնքվել է պայմանագիր, որով ռուսական ԲՈՒՀ-ի մասնագետները կժամանեն Երևան և վարպետության դասեր կտան ուսանողներին: Բացի դրանից, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագետները կայցելեն ՀՀ մարզեր և այնտեղ կաշխատեն ԲՈՒՀ-ի մասնաճյուղերի ուսանողների հետ: Այժմ պատրաստվում է ուսանողական ռադիո և կինոստուդիա, որի համար Ռուսաստանից բերվելու է տեխնիկա: Վարչապետ շրջայցը, ըստ Մազմանյանի, նաև իր 6 ամիսների աշխատանքի հաշվետվությունն է կառավարության և մամուլի առաջ: Վերը նշված աշխատանքների իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, ներդրվել է ավելի քան 41 մլն դրամ: Շրջայցից հետո վարչապետը դիտել է ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ բեմադրված «Նժդեհ. Հայաստան և ճշմարտություն» ներկայացումը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում Պատել․ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատման հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է Նա նշել է, որ դա տևական գործընթաց է ՃՈ տուգանքը վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով |