Սփյուռքի նախարարը շնորհակալ է Ժ. Ներսիսյանին հայանպաստ գործունեության համար

Սփյուռքի նախարարը շնորհակալ է Ժ. Ներսիսյանին հայանպաստ գործունեության համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանին: Ժ.Ներսիսյանը ավելի քան չորս տասնամյակ աշխատելով Հայրենիքում (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել է շուրջ 150 դեր)` 1990-ականների սկզբից ելույթներ է ունեցել նաև Սփյուռքում:

1990-1991թթ. Ժ.Ներսիսյանը ելույթներ է ունեցել Լոնդոնում` ծրագրում ունենալով հայ դասական եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: 1993թ. մասնակցել է հայոց պատմության և գրականության շրջանակներում Լոնդոնում կազմակերպված հոբելյանական համերգներին, ինչպես նաև հանդես եկել անհատական ծրագրային համերգներով: 1996թ. խաղացել է անգլիական բեմում անգլերենով (Մարիամ` «Դատավճիռ»): 1995թ. Ժ.Ներսիսյանը հայ գրականություն և գեղարվեստ է դասավանդում Գևորգ Թահթայան ազգային վարժարանում, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ: Ժ.Ներսիսյանը Լոնդոնի հայ համայնքում զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Սփյուռքում հայապահպանության հիմնախնդրին: Նախարար Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ժ. Ներսիսյանին Հայրենիքում և Սփյուռքում հայանպաստ գործունեության համար: Նոյեմբերի 4-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա Ժ.Ներսիսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---