Հայաստանում 200 հուշարձան շտապ ամրակայման կարիք ունեն

Հայաստանում 200 հուշարձան շտապ ամրակայման կարիք ունեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տարածքում մոտ 200 հուշարձան շտապ ամրակայման կարիք ունեն, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով այսօր իրենց բյուջեյում արդեն գոյություն ունի հատուկ տող, որը վերաբերում են այն հուշարձաններին, որոնց վիճակը շատ վատ է և պետք է առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Պողոսյանը նաև հավելեց, որ Հայաստանի տարածքում հուշարձանների քանակը չափազանց շատ է, որպեսզի բոլորին ուշադրություն դարձվի:

Այսօրվա դրությամբ, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված են 24.152 հուշարձաններ, որից 977-ը գտնվում են Երևանում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---