ՀՀ կառավարությունը 2011թ. 10-ական մլրդ դրամ է հատկացրել յուրաքանչյուր մարզային ծրագրին 2 նոյեմբերի 2011 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքային բյուջեների կատարողականի արդյունքները` նոյեմբերի 1-ի դրությամբ: Ընդամենը եկամուտների մասով ընթացիկ տարվա 10 ամսվա կատարողականը կազմել է 82,7%, իսկ սեփական եկամուտների կատարողականը` 82,2 %։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2,4 %: Արմեն Գևորգյանը մարզպետներին կոչ է արել համայնքների հետ ամենօրյա աշխատանքներ իրականացնել` մինչև տարեվերջ նախատեսված ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ: Անդրադարձ եղավ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Մարզպետները տեղեկացրին, որ հիմք ընդունելով «2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը, համայնքներում ընթացքի մեջ են բյուջեների կազմման աշխատանքները: Փոխվարչապետը հանձնարարեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին: Խորհրդակցության ընթացքում տեղեկություններ ներկայացվեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրի արդյունքների վերաբերյալ: Նշվեց, որ կատարողականը կազմում է 92,7%: Որոշ ծրագրեր շարունակվում են Գեղարքունիքի մարզում, որոնք ավարտին կհասցվեն մինչև նոյեմբերի կեսերը: Զեկուցվեց, որ բոլոր մարզերում մեկնարկել է երկրորդ ծրագիրը, գրեթե ավարտված են նախագծային աշխատանքները, և առաջիկայում կմեկնարկի պայմանագրերի կնքման գործընթացը` շինարարական աշխատանքների իրականացման նպատակով: Յուրաքանչյուր ծրագրի համար այս տարի կառավարության պահուստային ֆոնդից մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 10-ական մլրդ դրամ: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հետևել ծրագրի ընթացքին: Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին նաև մարզերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, բերքահավաքի արդյունքների մասին: Անդրադարձ եղավ նաև «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի» կողմից համայնքների գազիֆիկացման հետ կապված հարցերին: Փոխվարչապետը հանձնարարեց համապատասխան գրասենյակի հետ քննարկել և կարգավորել համայնքների համաֆինանսավորման հետ կապված հարցերը` ծրագիրն ամբողջությամբ և ժամանակին իրականացնելու համար: Քննարկվեցին ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի եզրափակիչ միջոցառումների կազմակերպչական հարցեր: Հոբելյանական միջոցառումները կամփոփվեն նոյեմբերի 10-ին`Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվելիք հանդիսավոր նիստով, որին հրավիրվելու են նաև հանրապետության բոլոր` 915 համայնքների ղեկավարները: Անդրադարձ եղավ նաև վերջերս Արցախ կատարած աշխատանքային այցին և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |