ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն հավանություն է տվել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներին![]() 3 նոյեմբերի 2011 - 09:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն չորեքշաբթի հավանություն է տվել Իրանի հանդեպ նոր, ավելի կոշտ պատժամիջոցներին: Ակնկալվում է, որ պատժամիջոցները կկիրառվեն այդ երկրի կենտրոնական բանկի դեմ, ինչը ԱՄՆ պատասխանը կլինի Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ դավադրության կազմակերպմանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ կոմիտեի նախագահ Իլեանա Ռոս-Լեյտինենի, նոր պատժամիջոցները «յուրօրինակ նվեր» կլինեն Իրանի կառավարությանը: «Հուսով եմ, որ համապատասխան օրինագիծը ժամանակին կհայտնվի նախագահի սեղանին, տոնական լավ «նվեր» հանդիսանալով Թեհրանի համար»,-նշել է նա: Ներկայումս նմանատիլպ պատժամիջոց Իրանի դեմ շրջանառվում է նաև ԱՄՆ Կոնգրեսի սենատում, ուստի, կարելի է ակնկալել, որ օրինագծի տարբերակներից մեկը կհաստատվի Օբամայի կողմից արդեն առաջիկայում: «Ես գտնում եմ, որ Իրանի ԿԲ-ն ոչ միայն աջակցում է ահաբեկչությանը, ֆինանսավորում է միջուկային ծրագիրը, այլ նաև աջակցում է զինված ուժերի էլիտային ստորաբաժանումներին»,-հայտարարել է կոմիտեի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը: Ներկայացուցիչների պալատի հավանությունը ստացած օրինագիծը Իրանի ԿԲ հետ հարաբերություններ պաշտպանող ցանկացած օտարերկրյա ֆինանսական ինստիտուտի համար փակում է մուտքը ամերիկյան տնտեսություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |