Եվրոպայի շախմատի առաջնությունում հայկական հավաքականները կխաղան Ավստրիայի և Չեխիայի հետ 3 նոյեմբերի 2011 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին հունական Պորտո Կարրաս հանգստավայրում տեղի կունենա Եվրոպայի շախմատի առաջնության առաջին մրցափուլը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը վարկանիշում չորրորդն է, առաջին մրցափուլում կխաղա Ավստրիայի հավաքականի հետ: Ռուսաստանն իր ուժերը կչափի Մոլդովայի, Ուկրաինան` Սլովակիայի հետ: Հայաստանի կանանց հավաքականը, որը նույնպես չորրորդն է, կհանդիպի Չեխիայի հետ, ռուս շախմատիստուհիները կմրցեն Իսրայելի, Ուկրաինան` Հունաստանի հետ: Պարտիաները կսկսվեն երևանյան ժամանակով 17:00-ին, իսկ մրցությունների պաշտոնական բացումը տեղի կունենա առաջին մրցափուլի մեկնարկից կես ժամ առաջ: Առաջնությունը տեղի կունենա 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական, կանանց առաջնությանը` 28: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 3-ից 11-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |