Google-ը թողարկել է Gmail ծրագիր iOS սարքերի համար![]() 3 նոյեմբերի 2011 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը թողարկել է Gmail ծրագիր iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի` iPhone-ների, iPad-ների և iPod-ների համար։ Սակայն թողարկումից մի քանի ժամ անց պարզվել է, որ այն պարունակում է ծրագրային սխալ։ Google-ի պաշտոնական բլոգը գրել է, որ աշխատում է այն կարգավորելու ուղղությամբ և շուտով հնարավոր կլինի հանգիստ օգտագործել ծրագիրը։ Google-ն այս iOS ծրագրի մեջ միավորել է Gmail-ի վեբ-տարբերակի և iOS օգտագործողների սիրելի ֆունկցիաները։ Օգտագործելով ծրագիրը` օգտագործողները նոր նամակի մասին ծանուցումներ են ստանում ձայնային տեսքով։ Նրանք կարող են վերբեռնել նկարներ, որոնում կատարել նամակներում և հասցեներում։ iPad-ի տարբերակով հնարավոր է կարդալ նամակները split տարբերակով (երկփեղկ)։ Ծրագիրը հնարավորություն է տալիս դիտել կարևոր նամակները Priority Inbox-ի միջոցով և կարգավորել դրանց արխիվացման, առանձին թղթապանակների ստեղծման, նշման, ջնջելու միջոցներով։ Google-ը օպտիմիզացրել է ծրագրի ինտերֆեյսը iOS սարքերի համար։ Օգտագործողները մեկ հպումով կարող են կատարել մի շարք հրամաններ։ Մատով հպել-իջեցնելով ներքև` ծրագիրը թարմանում է, աջ հպելով օգտագործողը տեսնում է պիտակները (labels)։ Gmail iOS ծրագիրը հասանելի է App Store-ում. Այն աշխատում է iOS 4 և ավելի բարձր տարբերակների համար։ Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |