ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը 3 նոյեմբերի 2011 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանական բանակի լեյտենանտ է զոհվել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքով` Պաշտպանության բանակը հավատարիմ է մնում հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Այդ ադրբեջանական կողմն է ամեն Աստծու օր խախտում հրադադարի ռեժիմը»,- նշել է նա: Հարկ է նշել, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է լեյտենանտ Ալիև Էմին Էլմար օղլուն (1986թ. ծնվ.): Նրանց պնդմամբ, փաստն արձանագրվել է նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Կուրոպատկինո գյուղի մոտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |