Երևանում բացվեց ԱՊՀ միջխորհրդական վեհաժողովի մշակույթի հանձնաժղովի նիստը![]() 3 նոյեմբերի 2011 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 3-ին Երևանում բացվեց ԱՊՀ միջխորհրդական վեհաժողովի մշակույթի, ինֆորմացիայի, տուրիզմի և սպորտի հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների մշակույթի և քաղաքական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Նիստում քննարկվում էին մոդելային օրենքների ստեղծման և մշակման հարցերը, մասնավորապես հնագիտական ժառանգության պահպանման, տեխնոպարկերի, ոչ նյութական արժեքների պահպանման, մտավոր սեփականության, ԱՊՀ երկրների պատմության դասագրքի ստեղծման վերաբերող մոդելներ: Վեհաժողովի հայաստանյան գրասենյակի քարտուղար Մարիետտա Սահակյանը նշեց, որ վեհաժղովի ժամանակ ընդունվում են մոդելային օրենքների նախագծեր, որոնք ներկայացվում են ողջ ԱՊՀ երկրների խորհրդարաններում: Հանձնաժողովի անդամներն են ԱԺ սցիալական հարցրով մշտական հանձնաժողովի անդամ Էդուարդ Շարմազանովը, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի կրթության, մշակույթի, գիտության և գիտա-տեխնիկական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Սուխովեյը և այլն: Վեհաժողվի պատմության ողջ ընթացքում մշեկվել է շուրջ 250 մոդելային օրենքներ, որոնք ներկայացվել են ԱՊՀ անդամ երկրների խորհրդարաններ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |