Գինեկոլոգ. Սկեսուրները նպաստում են չբերությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Չբերության բերող պատճառներից ամենատարածվածը ու ամենամեծ լումա ունեցողը սեռավարակներն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը։ Բանախոսը նշեց, որ չբերությունից բացի կա նաև երկրորդ պատճառ՝ կրելախախտը։ «Երբ կանայք չեն կարողանում երեխա ունենալ, և վիժումներ են լինում։ Մեկ-երկու վիժում, և խորանում է ու հանգեցնում չբերության»,- մանրամասնեց գինեկոլոգը։ Նա նշեց, որ սեռավարակների քանակը ավելանում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններով. «Տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, ինչ-ինչ պատճառներով դիմում են տարբեր կապերի, ու իրենց հետ Հայաստան են բերում տարբեր սեռավարակներ»,- ասաց նա՝ որպես 2-րդ պատճառ նշելով վաղ սեռական հարաբերությունները. «Հայերը ավանդաբար չեն սիրում պահպանակներ, ինչը նույնպես նպաստում է սեռավարակների տարածմանը»։ Չբերությանը նպաստող ևս մեկ կարևոր գործոն է սթրեսը. «Հայկական ընտանիքներում կա սկեսուրի գործոնը։ Եվ անգամ հարսին ամենասիրով վերաբերող սկեսուրը ինչ-որ մի կերպ ճնշում է նրան։ Ոչ թե խոսքով, վարքով, այլ նրանով, որ կա սկեսուր, որը սպասում է թոռնիկի, իսկ թոռնիկը չի ստացվում։ Այդպիսի ընտանիքներում ամեն դաշտանը կնոջ համար սթրես է։ Ամուսինը քնում է, իսկ կինը՝ արտասվում»։ Անդրադառնալով բուժման ժողովրդական մեթոդներին՝ Գեորգի Պողոսյանը նշեց, որ այդ թելը կտրվել է 1937 թվականին, երբ Ստալինը բոլոր բուսաբուժությամբ զբաղվողներին քշեց Սիբիր. «Այսօր բուժող տատիկները երիտասարդ տարիքում էլ շատ մի խելք չեն ունեցել, և պարտադիր չէ, որ տարիքի հետ իմաստություն ձեռք բերած լինեն։ Ես ունեցել եմ մի դեպք, երբ կնոջ հեշտոցից հանել եմ նեխած ոչխարի բուրդ՝ դրել են ու ասել «5 օր չհանես»։ Նա նաև պատմեց, որ Էրեբունի բժշկական կենտրոնից հեռացված բուժքույրը բացել է առանձին կաբինետ և զբաղվում է չբերության բուժումով. «Եվ նրա մոտ հերթեր են գոյանում։ Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է վստահել հիվանդանոցից հեռացված բուժքրոջը...»։ Չբերությունից խուսափելու համար գինեկոլոգը խորհուրդ է տալիս օգտագործել առողջ սնունդ, զբաղվել սպորտով և հագնվել եղանակին համապատասխան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |