Իրանը կմիանա Ռուսաստանի միասնական էներգահամակարգին Ադրբեջանի միջոցով

Իրանը կմիանա Ռուսաստանի միասնական էներգահամակարգին Ադրբեջանի միջոցով

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է միանալ Ռուսաստանի միասնական էներգահամակարգին Ադրբեջանի միջոցով: Այդ հարցի շուրջ բանակցություններ են կայացել Բաքվի հետ, հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամմադ Բեհզադը:

Ըստ նրա, Իրանը նաև մտադիր է սինքրոնիզացնել իր էներգահամակարգը Լիբանանի հետ, հայտնում է PressTV-ին: Իրանն այժամ ձգտում է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող խոշոր երկրներից մեկը տարածաշրաջնում և 1 մլրդ դոլարի ներդրում է կատարել 3 էլեկտրակայանների կառուցման համար:

Պաշտոնական Թեհրանը մտադիր է սինքրոնիզացնել Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի 700 մեգավատ ընդհանուր հզորությամբ ցանցերը, հետագայում Եվրոպայի էներգետիկ համակարգին միանալու միտումով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---