Միջին Ասիայում բնակվող հայ մտավորականները ստացան ոսկե մեդալներ և պատվոգրեր

Միջին Ասիայում բնակվող հայ մտավորականները ստացան ոսկե մեդալներ և պատվոգրեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում գտնվող «Արվեստ» պատկերասրահում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը հանձնել է Մշակույթի նախարարության ոսկե մեդալներ և պատվոգրեր մի շարք հայ գործիչներին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Արարողությանը ներկա էին Ղազախստանի հայ համայնքի և «Լույս» մշակութային կենտրոնի ղեկավարները, քաղաքային իշխանությունների և մամուլի ներկայացուցիչները:

Ոսկե մեդալներով պարգևատրվեցին հայտնի քանդակագործ, Ղազախստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Ղազարյանը և հասարակական գործիչ Ռիմա Ցականյանը, պատվոգրերին արժանացան Վլադիմիր և Ելենա Գրիգորյանները:

Հոկտեմբերի 31-ին Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ հանձնեց հայտնի հասարակական գործիչ, բանաստեղծ Անես Զարիֆյանին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---