Երևանում անցկացվելու են Եգիպտոսի մշակույթի օրեր![]() 3 նոյեմբերի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-11-ը Հայաստանում անցկացվելու են Եգիպտոսի մշակույթի օրեր, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Այդ առթիվ Հայաստան է ժամանելու եգիպտական պատվիրակությունը (թվով 46 մասնակից)` ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ (արտաքին հարաբերությունների գծով) Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարի գլխավորությամբ: Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում կստորագրվի «ՀՀ մշակույթի նախարարության և ԵԱՀ մշակույթի նախարարության միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր: Օրերի շրջանակներում սպասվում են մի շարք միջոցառումներ: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է եգիպտական արվեստի, եգիպտահայ մեծանուն երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների ցուցահանդեսը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվելու են Կահիրեի օպերայի և բալետի ընկերության «Անկախ ամեն ինչից» և «Եգիպտական գիշերներ» մեկ գործողությամբ երկու բալետները, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացումով հանդես կգա աշխարհի 20 լավագույն մնջախաղի վարպետներից մեկը համարվող Ահմեդ Նաբիլը, կցուցադրվեն եգիպտական ֆիլմեր և այլն: Հայաստան–Եգիպտոս մշակութային համագործակցության, ինչպես նաև պետությունների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագրի և միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում երկու երկրներում փոխադարձաբար անցկացվում են մշակույթի օրեր: 2010 թ. սեպտեմբերի 17-23-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացվել են հայկական մշակույթի օրեր: . ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |