2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմել է 3,27 մլն մարդ

PanARMENIAN.Net - 2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմել է 3,27 մլն մարդ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկրի քաղաքների բնակչությունը կազմել է 2 մլն 93 հազար մարդ, իսկ գյուղերի բնակչությունը կազմել է 1 մլն 176 հազար մարդ։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, բնակչության քանակով առաջատար է Երևանը՝ 1 մլն 125,6 հազար մարդ։ Հայաստանի ամենասակավաթիվ մարզը Վայոց Ձորն է՝ 56 հազար մարդ, ամենամարդաշատը՝ Արմավիրի մարզը 287,2 հազար մարդ։

Ինչ վերաբերվում է Երևանին, ապա այստեղ ամենամարդաշատ վարչական շրջանը Նոր Նորքն է՝ 148,3 հազար մարդ, ամենասակավաթիվը՝ Նուբարաշենը (9.7 հազար մարդ)։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---