Հայ թատերասերները կծանոթանան Շիրվանզադեյի «Նամուսի» նորովի մեկնաբանությանը 3 նոյեմբերի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 3-ին «Նարեկացի» արվեստի միության սրահում, բրիտանացի բեմադրող ռեժիսոր Վերոնիկա Ուիգգի ժամանակակից ընթերցմամբ ու նորովի մեկնաբանությամբ կներկայացվի «Նամուս. սպիտակ, կարմիր և սև» թատերական նոր ներկայացումը: Ներկայացումը հիմնված է Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» պիեսի վրա, որը հեղինակը գրել է 1911 թվականին: Աճեմյանական բեմադրություններից հետո սա թերևս «Նամուս»-ի առաջին նորօրյա վերընթերցումն է, որն իրականացնելու համար ներգրավվել են հայ, բրիտանացի և մեկ իրանցի դերասաններ, ովքեր իրենց դերերը կատարում են հայերենով: Բեմադրությունն այս կազմով ու ընթերցմամբ առաջին անգամ: Բեմադրության հիմքում ընկած է ժամանակակից թատրոնում մեծ տարածում ստացած «միատեղ արարման» (collaborative creation) կամ «կերտվածքային» թատրոնի (devised theatre) սկզբունքը, երբ ողջ թատերախումբն ու հիմնականում` դերակատարները, ովքեր սցենարը ստեղծում են ներկայացման փորձերի ընթացքում իմպրովիզացիայի արդյունքում: Այս մեթոդով Վիկտորիա Ուիգգը ներկայացումներ բազմիցս բեմադրել է Անգլիայում, Իսպանիայում և Ավստրալիայում, սակայն սա նրա առաջին հայկական ու հայերեն աշխատանքն է, որին ռեժիսորը ձեռնամուխ է եղել, ինչպես ինքն է բնորոշում, պիեսի պարզ, բայց միևնույն ժամանակ բազմաշերտ ու դրամատիկ լիցքի շնորհիվ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |