Վերաբացվել է Շենգավիթի նորացված փոստային բաժանմունքը![]() 3 նոյեմբերի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն: Նոյեմբերի 3-ին Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 54) տեղի ունեցավ թիվ 0061 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ: Պարոն Հովհաննիսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Հայփոստ»-ի ղեկավարությանը` նորոգված և արդիականացված փոստային բաժանմունքի համար: «Հայփոստ» ՓԲԸ Կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը նշեց, որ սա արդեն 15-րդ վերաբացված բաժանմունքն է, որտեղ հաճախորդներին առաջարկվում են նոր կոմերցիոն ծառայություններ և որակյալ սպասարկում: Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն: Այսօր ընթանում է ոչ միայն բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր: «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |