Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 7-ից կպատրաստվի Չեխիայի և Ուելսի հետ խաղերին 3 նոյեմբերի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին և 15-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական մրցաշարում կընդունի Չեխիայի և Ուելսի հավաքականներին: Հայկական ընտրանու մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշել է, որ չնայած Հայաստանի հավաքականը 3-րդ խմբում 7 միավորով առաջին տեղում է, դեռևս վաղ է խոսել խմբից դուրս գալու մասին: «Մենք դեռ հանդիպումների կեսն անգան չենք անցկացրել, առջևում դեռ շատ խաղեր կան, և մենք լրջորեն պատրաստվում ենք բոլորին: Իհարկե, լավ է, որ առաջին երեք խաղերում 7 միավոր ենք վաստակել, մենք ելույթներն առաջին տեղում ավարտելու շատ մեծ ցանկություն ունենք, բայց դեռ շատ ժամանակ կա նախքան ընտրական մրցաշարի ավարտը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Նազարյանը: Մարզչի խոսքով, Չեխիայի հետ առաջին խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով, ֆուտբոլիստները չորս օրվա ընթացքում 2 հանդիպում էին անցկացրել և փոքր-ինչ հոգնած էին, իսկ հակառակորդը միայն հայկական ընտրանու հետ խաղին էր պատրաստվել այդ ընթացքում. «Չեխիան տպավորեց ինձ իր խաղով, դա ուժեղ թիմ է, արագ և կայուն խաղ է ցուցադրում: Բայց ես շատ գոհ եմ իմ մարզիկների տրամադրվածությունից ու հավատարմությունից, միգուցե խաղի որակն այնքան էլ բարձր չէր, բայց արդյունքը բավարար էր»: Նազարյանն ընդգծել է, որ սեփական հարկի տակ երիտասարդական հավաքականը խաղալու է Հայաստանի ազգային հավաքականի ոճով: «Այս պահին մենք կենտրոնացել ենք միայն Չեխիայի հետ հանդիպման վրա, սակայն ռազմավարական տեսակետից կարևոր է նաև երկրորդ հանդիպումը: Ես տեսել եմ Ուելսի հավաքականի հանդիպումը Չեռնոգորիայի հետ, որում նա զիջեց: Ուելսը բրիտանական ոճի ֆուտբոլ է ցուցադրում, հնարավոր է, չի հետևում խաղի գեղեցիկ ընթացքին, բայց շատ մարտական և աշխատասեր թիմ է»,- նշել է հավաքականի մարզիչը: Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 7-ին կսկսի հավաքները Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ ֆուտբոլիստների ցուցակը Նազարյանը կհրապարակի նոյեմբերի 7-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |