ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստանում կիրականացվի «կարգավորիչ գիլյոտինի» ծրագիրը![]() 3 նոյեմբերի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկել է Հայաստանում կարգավորման պարզեցման մեխանիզմի միջոցով տնտեսական արդյունավետ կառավարման խթանմանն ուղղված «կարգավորիչ գիլյոտին» ծրագիրը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Հայաստանի կառավարության խնդրանքով ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դեռևս փետրվարին հրավիրել էր կարգավորման բարեփոխումների միջազգային առաջատար փորձագետ` գնահատելու Հայաստանի գործարար միջավայրն ու առավել արդյունավետ պետական կարգավորման համակարգ ստեղծելու գործիքները: Ըստ գնահատման` բազմաթիվ հնացած ու հակասական իրավական նորմեր խոչընդոտում են գործարարության զարգացմանը Հայաստանում և պարզեցման կարիք ունեն: «Ստորագրելով մտադրությունների մասին սույն նամակն այսօր` ԵԱՀԿ-ն ստանձնում է կառավարության ջանքերին աջակցելու պարտավորվածություն` իրականացնելու կարգավորիչ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը և Հայաստանը կդարձնեն գրավիչ` օտարերկրյա ներդրողների համար: «Կարգավորիչ գիլյոտինն» իրականացվել է աշխարհի շատ երկրներում և նպաստել է գործարարության և օտարերկրյա ներդրումների աճին», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան: Երևանում նոյեմբերի 3-ին Հայաստանում «կարգավորիչ գիլյոտինի» ծրագիրն իրականացնելու մտադրությունների մասին նամակ է ստորագրվել ԵԱՀԿ, Հայաստանի կառավարության, «Զարգացման ավստրիական գործակալության», ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և ՄԱԶԾ միջև: Ողջ ծրագրի ընթացքում, որը կմեկնարկի 2010թ. դեկտեմբերի 1-ին և կշարունակվի մինչև 2013թ. նոյեմբերի 31-ը, կգործի «Երկխոսության համատեղ ֆորումը»` նպաստելու տեղեկատվության փոխանակման և կողմերի միջև հետագա քննարկումներին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |