Պաշտոնից ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը

Պաշտոնից ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: ՀՀ Ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
---