Դավիթ Բաբայանը խորհուրդ է տալիս լուրջ չընդունել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները![]() 4 նոյեմբերի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անհնար է։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցյում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան կարող է պաշտոնական մակարդակում աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Այն, որ այդ մասին խոսում են ԵԱՀԿ ներկայացուցիչները, ուղղակի հակասում է ղարաբաղյան հակամարտության հիմնական երկրորդ դոկտրինային, որը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Նրա խոսքով, ղարաբաղյան գործընթացում ցանկացած փոփոխություններ նպատակահարմար չեն։ Թուրքիան այն երկիրը չէ, որը անկանխակալ վերաբերմունք ունի ղարաբաղյան հակամարտության հարցում։ Նրա ադրբեջանամետ դիրքորոշումն անհնար է դարձնում նրա մասնակցությունը հակամարտության լուծման մեջ»,- ասել է Բաբայանը և հավելել, որ Անկարայի ներգրավվածությունն այս գործընթացում չի հանգեցնի կոնկրետ արդյունքի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |