Եվրոպայի շախմատի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի հետ

Եվրոպայի շախմատի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականն առաջին տուրում ոչ ոքի է խաղացել Չեխիայի հավաքականի հետ։

Առաջինն ավարտվել են Լիլիթ Մկրտչյանի և Մարիա Կուրսովայի պարտիաները, նրանք կիսել են միավորները Կատերինա Նեմկովայի և Թերեզա Օլսարովայի հետ։ Լիլիթ Գալոյանը զիջել է Քրիստինե Խավլիկովային, միակ հաղթանակը տարել է Էլինա Դանիելյանը և հավասարեցրել հաշիվը՝ 2։2։

Առաջին տուրից հետո հայ շախմատիստուհիները 2 միավորով 14-րդ տեղում են։ 4 միավորով առաջատար է Սերբիան։ Երկրորդ տուրում կանանց հավաքականը մրցելու է Խորվաթիայի հետ։ Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 3,5։0,5 հաշվով պարտության է մատնել Ավստրիային և 5-րդ տեղում է, մրցելու է Ադրբեջանի հետ։ Ադրբեջանցի շախմատիստները 2,5։1,5 հաշվով պարտության են մատնել Իտալիային և 12-րդ տեղոմ են։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---