ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆՎԻ ՆԱՏՕ-ի ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՎ28 հուլիսի 2000 - 16:35 AMT PanARMENIAN.Net - 28.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վրաստանի իշխանական կառույցներում չի մշակվում ռուսաստանյան ռազմակայանները ՆԱՏՕ-ի զինվորական ստորաբաժանումներով փոխարինելու գաղափարը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդական Շալվա Պիչխադզեն: Նա անհեթհեթ է անվանել ընդդիմության մի շարք առաջնորդների պնդումներն այն մասին, որ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ գաղտնի քննարկում է նման ծրագրեր:Շալվա Պիչխադզեի խոսքերով, «պարզ տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի հետ առճակատումից խուսափելու համար ՆԱՏՕ-ն չի գնա նման սադրիչ քայլի»: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |