Տարոն Մարգարյանը մրցակիցներ չունի 4 նոյեմբերի 2011 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ որոշվեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել նոյեմբերի 15-ին։ Դեռևս հայտնի միակ թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանն է։ Ավագանու անդամ, դրամատուրգ Արա Երնջակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն նույնպես այլ թեկնածուներ դեռ հայտնի չեն։ Ավագանու մեկ այլ անդամ, ՀՀԿ ներկայացուցիչ Ենոք Ազարյանն իր կարծիքը հայտնեց միակ թեկնածուի մասին։ «Տարոն Մարգարյանը հարգարժան, բազմափորձ և ճանապարհ անցած մեր գործընկերն է, և կարծում եմ՝ ունի իր ձեռագիրը, որը տեսնում եք Ավան համայնքում, նաև՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ աշխատելու ընթացքում»,- ասաց Ազարյանը՝ հույս հայտնելով, որ ձեռագիրն ավելի արտահայտիչ կդառնա, երբ Տարոն Մարգարյանը երդում տա, բոլորս նրան շնորհավորենք, և նա քաղաքապետի պաշտոնում իրեն լիովին դրսևորելու հնարավորություն կունենա ։ Այսքանից հետո մնում է միայն ենթադրել, որ քաղաքապետի ընտրությունը, այսօրվա նիստի քվեարկության նման (ավագանին որոշում էր արտահերթ ընտրությունների անցկացման օրը), կանցնի մեկ թեկնածուով և միաձայն։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |