Անդրանիկ Չափարյանը աշխարհի ձյուդոյի երիտասարդական առաջնությունում անցել է երկրորդ փուլ

PanARMENIAN.Net - Քեյփթաունում (ՀԱՀ) շարունակվում է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, նոյեմբերի 4-ին հայ ձյուդոիստներից հանդես են եկել երկուսը՝ Դավիթ Ղազարյանը (66 ք/կ) և Անդրանիկ Չափարյանը (73 ք/կ)։

Չափարյանն առաջին մենամարտում հաղթանակ է տարել Ռենատո Ինակիոյի նկատմամբ (Պորտուգալիա) և հաջորդ փուլում հանդիպելու է Դերեք Լանգլոիսի հետ (Կանադա)։

Ղազարյանի մրցակիցն է լինելու հունգարացի ձյուդոիստ Մարտին Վեգվարին (Հունգարիա)։

Աշխարհի առաջնությանը մասնակցում են 530 ձյուդոիստներ 65 երկրներից։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---