Բագրատ Ասատրյան. Կառավարության համար դժվար չի լինի լրացուցիչ 100 մլրդ դրամ հավաքել 4 նոյեմբերի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը, որը խորհրդարան է ներկայացրել 2012թ. պետբյուջեի նախագիծը, «մինչև վերջ չի բացել իր քարտերը», մասնավորապես, դա վերաբերում է հարկային փաթեթին, քննարկումները խորհրդարանում դեռ չեն սկսվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Ես տեղյակ եմ, թե ինչ աղմուկ բարձրացավ, երբ կառավարությունը հայտարարեց, որ 100 մլրդ դրամ ավելի հարկ պետք է հավաքի, ինչը փոքր գումար չէ»,-ասել է նա: Ըստ փորձագետի, դա հնարավոր է, քանի որ կառավարության առջև այնքան էլ լուրջ խնդիր չի դրված: Ասատրյանը պարզաբանել է, որ 60 մլդր դրամ կառավարությունն առանց այդ էլ կհավաքեր առանց լրացուցիչ քայլերի 2012թ. ակնկալվող տնտեսական աճի հաշվին: Ինչ վերաբերում է մյուս 40 մլրդ դրամին, ապա, ըստ նրա, այդքանն էլ կհավաքվի հարկային ու մաքսային վարչարարության հաշվին: Բագրատ Ասատրյանը դրական է գնահատել հարկային բարեփոխումների նոր փաթեթի մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են ալկոհոլի վրա ակցիզային հարկին, մաքսային տուրքերին ու մի շարք հարկային դրույքներին, նշելով, որ «այդ ամենը երկար սպասված ու խելամիտ քայլեր են»: Նա նաև հավելել է, որ այդ հարկային փաթեթն ուղղակի անհրաժեշտ էր պահպանելու համար 2012թ. ծախսերը 2011թ. ծախսերի մակարդակի վրա: «Իսկ 2012թ. ծախսերը շատ ավելի քիչ կլինեն, քանի որ միջազգային դոնորները այլևս չեն ցանկանում գումարներ հատկացնել Հայաստանին, ասելով, որ նա ինքը պետք է միջոցներ հայթայթի»,-ասել է նա: Բագրատ Ասատրյանը վստահ է, որ Հայաստանի էկոնոմիկան զգալի ռեզերվներ ունի, որտեղ «հարկային ստվերը» գերազանցում է 40 տոկոսը, կան շատ ուղղություններ ծառայությունների ոլորտում, որոնք վատ են հարկադրվում: Ըստ նրա, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մակարդակը Հայաստանում ցածր է՝ 17 տոկոս, այլ զարգացող երկրների, նույն Վրաստանի, համեմատ: «Ռեզերվը մոտ 10 տոկոս է և իշխանությունները պետք է դա օգտագործեն»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |